Գյումրիում սննդամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝ Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ:
The post Գյումրիում սննդամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):
Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝
- արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն.
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից.
- բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր.
- արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:
Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ:
The post Գյումրիում սննդամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.