Ես սիրում եմ այս աշխատանքը․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան հումորով է պատասխանել մոտիվացիայի մասին հարցին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ մարզչին հարցրել են, թե ինչն է նրան մոտիվացնում շարունակել աշխատանքը։
«Ես սիրում եմ այս աշխատանքը: Լավ են վարձատրում, և դա ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս խաղալ ինչպես այստեղ, այնպես էլ Լուտոնում: Երբ դադարեմ դա զգալ, կդադարեմ աշխատել»,- մեջբերում է Գվարդիոլային Goal-ը։
Այսօր ՉԼ-ի քառորդ եզրափակիչի շրջանակում կկայանա «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։