Դեպի «Բագրատաշեն» անցակետ տանող բոլոր ճանապարհներն արգելափակված են
Երևանից Թբիլիսի մեկնող ուղևորատար միկրոավտոբուսը Ալավերդի-Նոյեմբերյան փակ ճանապարահի պատճառով չի կարողանում հասնել անցակետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Երևան-Թբիլիսի միջպետական փոխադրումներով զբաղվող ընկերությունից։
Այս պահին Հայաստանից Վրաստան տանող բոլոր երեք երթուղիներով ճանապարհը դեպի «Բագրատաշեն» անցակետ ամբողջությամբ արգելափակված է:
Ընկերությունում դիտարկում են ուղևորներին Ստեփանավան-Տաշիր-Գոգավան այլընտրանքային երթուղով փոխադրելու տարբերակը:
Ինչ վերաբերում է Գյումրիով դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհին, ապա այն անհարմար է Երևանից Թբիլիսիի մեկնելու համար, քանի որ շատ ավելի երկար է: