Սարատովի մարզի ֆերմայում ավելի քան 10 հազար ճագար է այրվել (լուսանկար)
ՌԴ Սարատովի մարզում ֆերմայում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 10 հազար ճագար է այրվել, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ մարզի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ լույս երեքշաբթի Սարատովի մարզի Գոլուբյեվկա բնակավայրում «Սպարտակ. Ագրոֆիրմա» ճագարների ֆերմայի մեկհարկանի շինությունում հրդեհ է բռնկվել:
Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը, սակայն հրդեհի հետևանքով ավելի քան 10 հազար ճագար է սատկել: