Լեհաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Լեհաստանում ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի 29-րդ հավաքի շրջանակներում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլոի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ադրբեջանցի նախարարն այդ մասին գրառում է տեղադրել Twitter-ի էջում: Նրա փոխանցմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերություններին և համատեղ գործողությունների օրակարգով նախատեսված հետագա քայլերին առնչվող հարցեր: «Ադրբեջանը և Թուրքիան միշտ միասին են, մեկ ազգ, երկու պետություն»,- գրել է Բայրամովը... Читать дальше...