Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
Չզարմանաք, եթե Երևանում Yandex Go հավելվածով առաքում պատվիրեք, և ձեզ դիմավորի մի գեղեցկադեմ դերասանուհի։ Նա Ելենա Ֆրոլովան է։ Ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Սամարայի Մշակույթի ակադեմիայում։
Ելենա Ֆրոլովա
«Շարունակում էի ապրել Մոսկվայում, պարզապես տարվա մեջ երկու անգամ գնում էի Սամարա՝ քննություններս հանձնելու։ Միաժամանակ նաև նկարահանվում էի տարբեր նախագծերում»,-պատմում է Ելենան։
2002-ին ավարտում է ակադեմիան և սկսում լուսանկարչություն սովորել։ Դերասաններին է լուսանկարում... Читать дальше...