Գերմանիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերքոբն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Գերմանիայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Անալենա Բերբոքը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև։
The post Գերմանիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին appeared first on ԳԱԼԱ.

