Մուտքը` միայն հարբած վիճակում. Ամստերդամի «Խումհարի» բարը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Ամստերդամում գտնվող «Խումհարություն» բարը բաց է ուրբաթից կիրակի. այնտեղ կա ամեն ինչ` երեկույթից հետո ծանր օրն ապրելու համար՝ անկողին, սնունդ և սերիալներ: Բարում ալկոհոլ չի վաճառվում, սակայն հաստատության այցելուները կարող են տնային մթնոլորտ վայելել առատ բուսականության, փոքր շատրվանի և անհրաժեշտ այլ բաների շնորհիվ:
Big Picture-ը գրում է, որ բոլոր ցանկացողները չեն կարող մտնել բար. մուտքի մոտ պահակ է կանգնած, որը ստուգում է արյան մեջ ալկոհոլի պարունակությունը: Օգնություն է ցուցաբերվում միայն այն մարդկանց, ովքեր իրոք ունեն դրա կարիքը:
«Խումարհարը վերապրելու համար ձեզ մի քանի բան է անհրաժեշտ. հարմար ներքնակ, լավ սնունդ, ուրախություն և շատ վիտամիններ», - պատմել է բարի աշխատակիցներից մեկը:
Նշվում է, որ բարը դարձել է տեղացիների և զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկը, և հիմնադիրները մտադիր են հաստատություններ բացել այլ քաղաքներում: