Չինաստանում վերջին 5 տարում ավելի քան 1 մլն պաշտոնյա է պատժվել կաշառակերություն համար
Չինաստանում վերջին 5 տարում իշխող կուսակցության անդամ հանդիսացող 1.34 մլն պաշտոնյա է պատժվել կաշառակերության մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, մեջբերելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ կարգապահության պահպանման հարցերով կենտրոնական հանձնաժողովի տվյալները, նրանցից 648 000-ը գյուղական համայնքներում ղեկավարող պաշտոնյաներ են եղել, որոնք ներգրավվել են մանր կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ պատիժ են կրել իրավախախտները:
2012-ի նոյեմբերից Չինաստանի վերահսկիչ մարմիններն ստուգումներ են իրականացրել երկրի 155 կուսակցական կազմակերպություններում՝ բացահայտելով 65 000 կասկածելի դեպքեր, որոնք ենթակա են եղել հետագա հետաքննության: