«Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում». ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 18-ին այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին: «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով: Արմեն Սարգսյանը եղել է նաև գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության […]