Վանա լճի մակարդակի նվազումը վտանգում է լճի էկոհամակարգը
Վանա լճի մակարդակը շարունակում է նվազել երաշտային եղանակի պատճառով։ Լճում հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մեծ կորալային գոյացությունները, որոնք կարելի էր տեսնել միայն սուզվելիս, այժմ արդեն հայտնվել են ջրի մակերեսին։