Երևանում ևս 6 մանկապարտեզ ամբողջությամբ կհիմնանորոգվի
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում համայնքային ևս 6 մանկապարտեզ ամբողջությամբ կհիմնանորոգվի: Քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը: Երևանի թիվ 135, 138, 109, 110, 81 և 161 մանկապարտեզներում ծրագրի շրջանակում կտեղադրվեն էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, կիրականացվի շենքերի սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում... Читать дальше...