ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. խաղաղության և անվտանգության խնդիրներն արդյունավետորեն լուծում են ռուս խաղաղապահները. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական է, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրներն արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչև:
Նա նշել է, որ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Լեռնային Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն... Читать дальше...