Սեյրան Օհանյան․ Ըստ էության, մեղադրական եզրակացությամբ էր դատախազը եկել՝ չնշելով որեւիցե մի շրջանակ, որեւիցե մի պաշտոնական անձի, որն ինչ-որ բան է ասել իմ դեմ․ «Հրապարակ»
Մենք զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ – Տիկին դատախազն ամբիոնից այնպես էր ներկայացնում, թե Դուք շրջանցել եք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, որն արգելում է այդպիսի տարածքները վաճառել, կադաստրային արժեքից ցածր գնով եք վաճառել, զինված ուժերում ծառայող տարբեր մարդկանց եք վաճառել, որոնք հետո դրանք ավելի թանկ գնով իրացրել են …