Հայտնի են հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնության հաղթողները
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ քառօրյա ձևաչափով անցկացվել է հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնությունը, որին բոլոր տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, ավելի քան 90 հեծանվորդ է մասնակցել: Մրցումային առաջին օրը հեծանվորդները հաղթահարել են Էջմիածին-Ակնա լիճ խճուղի 25 կմ մրցատարածությունը՝ անհատական մրցավազքում: Մեծահասակների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Դավիթ Մկրտչյանը, արծաթե մեդալին արժանացել է Վահե Վիրաբյանը, իսկ …