Էրդողանի երդմնակալությունից հետո Թուրքիա կայցելեն Պուտինն ու Զելենսկին. Hurriyet
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունից հետո Ռուսաստանից և Ուկրաինայից նրա գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին ծրագրում են այցելել Անկարա։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը մանրամասնել է, որ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թուրքիա են գալու բազմաթիվ օտարերկրյա առաջնորդներ։
Իր հերթին Վլադիմիր Պուտինը կկատարի «առանձին այց», որից հետո Վլադիմիր Զելենսկին կայցելի Թուրքիա։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների այցի ընթացքում կքննարկվեն «պատերազմի ընթացքը» և հացահատիկի գործարքը։