«Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը News.am լրատվական կայքից ստացված հարցմանը Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։