Արցախը Հայրենիք չէ՞
2023թ. նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 122 դպրոցում, մասնավորապես, հայտարարել է. «Հայրենիքը պետությունն է…Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ»: Հարկ է նշել, որ «Հայրենիքը պետությունն է» արտահայտությունը հակասում է հայոց պատմության դասագրքային մասնագիտական պնդմանը: Տարիներ, տասնամյակներ շարունակ հայոց պատմության դասագրքերում արձանագրվել է, որ մեր պատմական հայրենիքը աշխարհագրական այն տարածքն է,