Գազայի հատվածում մարդասիրական hրադադարը կերկարաձգվի ևս երկու օրով․ Կատարի ԱԳՆ
Իսրայելն ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու շուրջ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
«Կատարի պետությունը հայտարարում է, որ շարունակական միջնորդության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ», - գրել է ալ Անսարին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մամուլի քարտուղար Իսմայիլ Հանիյա Թահեր ալ-Նունուն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ պայմանավորվածությունը «գործելու է նույն պայմաններով»։
Իսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին փոխանցում են, որ Իսրայելը պատրաստ է երկարաձգել Գազայում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև կեսգիշեր փոխանցի 20 պատանդի անուն, որոնք պետք է ազատ արձակվեն։