Հարավային Կորեայի նախագահը Սեուլում հանդիպել է Ցուկերբերգի հետ
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլում հանդիպել է Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ և քննարկել արհեստական բանականության և «ընդլայնված իրականության» ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։