Տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է հասցեներից մեկը և նկատել է, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է…
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ էր ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։ Չուշացավ նաև հիվանդանոցից ահազանգը։ Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։ Տուժածը հիվանդանոցում ներկայացել […]