ՀՀ մարդու իրավունքների պաշտպան. «Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետեւյալ գրառումն է կատարել իր ՖԲ էջում: Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Այս հարցում ամբողջությամբ աջակցում եմ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Դա հատկապես պարտադիր է զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության համար։