«Շատ ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ելույթ եմ ունենում Հայաստանում»․ Ֆելիքս Կորոբով
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հյուրընկալվել էին դաշնակահար Ռեմի Ժենյեն և դիրիժոր Ֆելիքս Կորոբովը։ Համերգային երեկոյի ընթացքում նրանք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրին ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Մանկության հիշողություններ» դաշնամուրի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը։ Ֆելիքս Կորոբովը հյուրախաղերով հաճախ է հանդես գալիս որպես դիրիժոր և թավջութակահար: Նա աշխատել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, …