IDBank-ի կրթական «IDream» ծրագիրը գերազանցել է նույնիսկ բանկի լավատեսական սպասումները. վարչության նախագահ (տեսանյութ)
IDBank-ի կրթական «IDream» ծրագրի 4-րդ խմբի մասնակիցները անմիջապես բանկի վարչության նախագահի ձեռքից ստացան մասնակցության հավաստագրերը։ Մեծ մասն արդեն աշխատանքի առաջարկ է ստացել. նրանցից է Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Լիդա Ստեփանյանը, որն արդեն մեկ ամիս է՝ բանկի սպասարկման մասնագետներից մեկն է դարձել։ Աշխատանքային փորձ չունեցող, բայց մեծ ձգտումով աղջիկը հաջողության է հասել «IDream»`ես երազում եմ, երկամսյա դասընթացների շնորհիվ ու իրականացրել աշխատանք ունենալու նպատակը։
«Աշխատանքի առաջարկ ստանալ չէի սպասում. շատ հանկարծակի եղավ՝ դասընթացների շրջանակում գործնականում կարողացանք կիրառել մեր գիտելիքները: Տպավորություններս շատ մեծ են, իմ բոլոր սպասումներն իրականացան»,- նշեց Լիդան:
Մարդկային ռեսուրսների տնօրենի խոսքով՝ մինչև այս պահը նախագծին մասնակցել է ընդհանուր քառասունհինգ հոգի, որոնցից երեսունհինգը բանկի ընտանիքի անդամ է դարձել։ 5-րդ խմբի մասնակիցներն արդեն կազմ պատրաստ են. հոկտեմբերի 25-ից մեկնարկեցին նաև նրանց դասընթացները, որը ճանապարհ կբացի նոր ձեռքբերումների համար:
«Որևէ սահմանափակում չունենք։ Ուսանողը ցանկացած բուհից կարող է մեզ դիմել, իհարկե, ուզում ենք ունենալ ուսանողներ, որոնք իրենց լավ պատկերացնում են բանկային գործում, թվերի հետ իրենց հանգիստ և կոմֆորտ են զգում, բայց եթե որևէ մեկի սիրտը բանկում է՝ սահմանափակում IDBank-ը չի դնում և միայն ողջունում»,-նշեց IDBank-ի մարդկային ռեսուրսների տնօրեն Մարիանա Էդիլյանը։
Փորձ չունենալը խնդիր չէ, IDBank-ը զրոյից ամեն ինչ սովորեցնում է՝ տեսականից մինչև գործնական հմտություններ։ IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ արդյունքները գերազանցում են նույնիսկ բանկի լավատեսական սպասումները։
Ծրագիրը շարունակական է լինելու. ընդգրվելու համար թեկնածուները պետք է լինեն կա՛մ բակալավրի վերջին կուրսի, կա՛մ մագիստրատուրայի ուսանողներ, բայց դրա համար նախ պետք է ուղարկել ինքնակենսագրական, ընտրվելու դեպքում՝ մասնակցել հարցազրույցի և գուցե
«IDream»-ը հենց քեզ ժպտա:
Մանրամասները՝ տեսանյութում։։