Կա մի պարզ բանաձև. արդյո՞ք «Թուրանական դաշինքի» շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող և հզոր հայկական պետականության մեր երազած տեսլականը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Որպեսզի պարզ և հասկանալի դառնա մի կողմից Հայաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բռնապետական ու էրդողանական վարչախմբերը միավորող փաստացի «Թուրանական դաշինքի» միջև հնարավոր հարաբերությունների ապագան, կա մի պարզ բանաձև. արդյո՞ք այդ դաշինքի շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող և հզոր հայկական պետականության մեր երազած տեսլականը։ Կարծում եմ՝ ոչ մի …