Պոլսահայ երգչուհի Սիբիլի ստամբուլյան մենահամերգը փառահեղ ընդունելության է արժանացել
Բազմիցս ասել ենք և կրկին հաստատում ենք՝ Սիբիլի յուրահատկություններից մեկն այն է, որ նա կարողանում է նույնանալ հանդիսատեսի հետ և, միանալով նրանց, դառնալ մեկ մարմին: Առաջին երգից սկսած Սիբիլն իր հզոր, գրավիչ ձայնով կարողացել է գերել հանդիսատեսին և նրանց տարել երաժշտական հրաշալի, յուրօրինակ ճամփորդության իր հին ու նոր երգերով»,-ասվում է պարբերականի հրապարակած հոդվածում: