«Դե, կանգնե՛ք, ասեք, թե ի՞նչ եք բանակցում. այնքան ուղեղ չունեք, որ հասկանաք՝ Արցախը հանձնելով՝ կռիվը բերում եք Սյունիք». Տաթիկ Հայրապետյան
«Փլվող աշխարհակարգում երաշխավոր չես կարող գտնել։ Ոչ ոք չի կարող լինել երաշխավոր. Արևմուտքը ևս չի կարող երաշխավոր լինել, որպեսզի Ադրբեջանը չգնա էսկալացիայի, հետևապես՝ այդ ի՞նչ են բանակցում, հարց է։ Դե՛, եթե համարձակություն ունեք, կանգնեք, ասեք՝ ի՞նչ եք բանակցում, ասեք բառ-բառ։ Մի՞թե այնքան ուղեղ չունեք, որ հասկանաք՝ Արցախը հանձնելով՝ կռիվը բերում եք Սյունիք։ Կանգնե՛ք և ասեք, ինչ եք ստորագրում, ասեք, որ Ադրբեջանի սրտի փաստաթուղթը ստորագրելով՝ դուք կլինեք վերջին իշխանությունը»,- ասաց Հայրապետյանը։