Պենտագոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել մի քանի տարի
Ուկրաինայում հակամարտությունը կարող է շարունակվել առաջիկա երեք տարիներին։
Հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը․
«Մենք չգիտենք հակամարտության հետագիծը, հակամարտությունը կարող է ավարտվել վեց ամսից, կամ գուցե երկու-երեք տարուց»,- ասել է նա ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ:
Քալը հավելել է, որ հույս ունի Կոնգրեսը կաջակցի Կիևին ֆինանսավորելու հարցում՝ նույնիսկ հակամարտության հնարավոր շարունակման ներկայիս գնահատականներով։