Չդադարող ծափահարություններ, ստացված բեմադրություն. Սառա Նալբանդյանի «Ապրե՛լ» պիեսը բեմում է
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում կայացավ «Ապրե՛լ» մոնոներկայացումը` Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ։ Դերակատարը Մարիամ Մանոն է, պիեսի հեղինակը` դրամատուրգ, կինոսցենարիստ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը։ Ներկայացումը ռուսերեն լեզվով է։ «Հանդիսատեսը կարիք ունի բուռն զգացումների»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սառա Նալբանդյանը։ Սա հստակ ուղենիշ է դառնում նաև ժամանակակից դրամատուրգի համար` դրամատիկ մտածողության …