Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Միակ հաղթանակը տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը
Ջերմուկում անցկացվող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով 59-րդ քայլին հաղթեց Արթուր Դավթյանին: Հաշտություն կնքեցին իրանցի Ամին Տաբատաբաեին ու ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը, հնդիկ Սունիլդութ Նարայանանն ու Հայկ Մարտիրոսյանը, Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուենն ու ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն ու գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն: …
The post Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Միակ հաղթանակը տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը appeared first on ԳԱԼԱ.
Ջերմուկում անցկացվող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով 59-րդ քայլին հաղթեց Արթուր Դավթյանին:
Հաշտություն կնքեցին իրանցի Ամին Տաբատաբաեին ու ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը, հնդիկ Սունիլդութ Նարայանանն ու Հայկ Մարտիրոսյանը, Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուենն ու ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն ու գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն:
4 տուրից հետո Սամուել Սևյանը 3 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սունիլդութ Նարայանանն ու Նոդիրբեկ Յակուբոևը: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 2 միավոր, իսկ Արթուր Դավթյանը կես միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Մայիսի 7-ին կկայանան հուշամրցաշարի 5-րդ տուրի մրցախաղերը:
The post Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Միակ հաղթանակը տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը appeared first on ԳԱԼԱ.