Իտալիայի առաջնությունը ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին
Իտալիայի առաջնության՝ «Ա Սերիա»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի լավագույն / ամենաարժեքավոր ֆուտբոլիստներին 5 անվանակարգում։
Լավագույն մինչև 23 տարեկանը, դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանն ու հարձակվողը կստանան մրցանակը խաղադաշտում մրցաշրջանի վերջին խաղի օրը:
Լավագույն մինչև 23՝ Նիկոլո Ֆաջոլի (Յուվենտուս)
Լավագույն դարպասապահ՝ Իվան Պրովեդել (Լացիո)
Լավագույն պաշտպան՝ Մինջե Կիմ (Նապոլի)
Լավագույն կիսապաշտպան՝ Նիկոլո Բարելլա (Ինտեր)
Լավագույն հարձակվող՝ Վիկտոր Օսիմեն (Նապոլի)