Մանյանն անդրադարձել է Փարիզում 17-ամյա տղայի սպանությանը
«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը մեկնաբանել է Նանտեր քաղաքում ոստիկանի կրակոցից 17-ամյա տղայի մահը։ «Փամփուշտ գլխին… Միշտ նույն մարդկանց սխալներն ամեն անգամ մահվան են հանգեցնում… Նաելի և նրա մոր համար»,- թվիթերում գրել է «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը։ Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը՝ հունիսի 27-ին, Փարիզի ամենամեծ արվարձաններից մեկում մեքենա վարող 17-ամյա մի տղա ճանապարհային ոստիկանների պահանջով …
The post Մանյանն անդրադարձել է Փարիզում 17-ամյա տղայի սպանությանը appeared first on ԳԱԼԱ.
«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը մեկնաբանել է Նանտեր քաղաքում ոստիկանի կրակոցից 17-ամյա տղայի մահը։
«Փամփուշտ գլխին… Միշտ նույն մարդկանց սխալներն ամեն անգամ մահվան են հանգեցնում… Նաելի և նրա մոր համար»,- թվիթերում գրել է «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը՝ հունիսի 27-ին, Փարիզի ամենամեծ արվարձաններից մեկում մեքենա վարող 17-ամյա մի տղա ճանապարհային ոստիկանների պահանջով հրաժարվել է կանգ առնել և փորձել է փախչել։ Ոստիկանը կրակել է նրա վրա, տուժածը կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և այնուհետև մահացել վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է չկանխամտածված սպանության կասկածանքով։
Այս դեպքից հետո Փարիզի արվարձաններում անկարգություններ են սկսվել։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ավելի քան 30 մարդ բերման է ենթարկվել, ավելի քան 30 ոստիկան վիրավորվել է։
The post Մանյանն անդրադարձել է Փարիզում 17-ամյա տղայի սպանությանը appeared first on ԳԱԼԱ.