Դեռ չեմ կարողանում հավատալ, որ եզրափակչում հաղթել եմ Ջոկովիչին․ Ալկարաս
Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոստովանել է, որ դեռ չի կարողանում հավատալ Ուիմբլդոնի եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ իր հաղթանակին։
«Չեմ կարող հավատալ, որ հաղթեցի Ուիմբլդոնը և հաղթեցի Ջոկովիչին եզրափակչում: Սա գիտակցելու համար, հավանաբար, ժամանակ կպահանջվի:
Ես կարող էի դիմանալ այն ճնշմանը, որը գործադրում էր Նովակը։ Հանդիպումից առաջ ես մի փոքր հանգստացա՝ կատարելով մտավոր վարժություններ։ Ես, հավանաբար, չեմ օգտագործել այս մեթոդը Ռոլան Գարոսում: Լոնդոնում դա շատ օգնեց»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում Tennis-Infinity-ն։