Տաթևիկ Վիրաբյանն ազատ կարձակվի առաջիկա օրերին. փաստաբան
![Տաթևիկ Վիրաբյանն ազատ կարձակվի առաջիկա օրերին. փաստաբան](https://gdb.rferl.org/01000000-0a00-0242-bddd-08dbdef26597_w800_h450.jpg)
Դատարանն արցախցի Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք, նա ազատ կարձակվի առաջիկա օրերին, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Տաթևիկ Վիրաբյանը մեղադրվում է սեպտեմբերին զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով այդ անկարգություններին մասնակցելու համար։ Նա մեղքը չի ընդունում։
Փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ երկու անչափահաս երեխաների մայրը բանտում ուշագնաց էր եղել։