Սիրողական բռնցքամարտում ինքս ինձ ապացուցելու բան ունեմ. Նարեկ Մանասյան
Բռնցքամարտը, որը ոչ միայն Օլիմպիական խաղերի ամենահին մարզաձևերից է, այլ նաև ամենամասսայականներից մեկը Հայաստանում, այսօր էլ մեծ սպորտին տալիս է նոր անուններ, որոնք մեծ ապագա են խոստանում: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար անցնող 2023 թվականը դրական կարելի է համարել: Ընտրանու կազմում իր արդյունքներով առանձնացավ նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն, ով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճեց և դարձավ Եվրոպայի գավաթակիր: