Սափրված և հնազանդ. նպատակ ունեն «կոնտրոլի» տակ պահել դատավորներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոններ, որոնց մի մասը վերաբերում է նրան, թե դատավորն ինչ տեսքով պետք է ներկայանա դատարան։ Ըստ նախագծի՝ տղամարդ դատավորները պետք է սափրված կամ դեմքի խնամված մազածածկույթով ներկայանան աշխատանքի։