Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Փարիզում երկկողմ համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սա երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու մեր վճռականության նշանն է»,- Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։