Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղը զբաղեցրեց «Աէրոֆլոտ Օփեն»-ում
Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աէրոֆլոտ Օփեն» ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին տարբեր երկրների 142 շախմատիստներ: Խաղացված ինը տուրից հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 6,5 միավորով բաժանեց 2-րդից 5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ի վերջո հանգրվանեց 4-րդ տեղում: Մանուել Պետրոսյանը վաստակեց 6,0 միավոր եւ տեղ զբաղեցրեց լավագույն տասնյակում՝