Լատվիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել. նրան հանձնարարվել է մինչև ապրիլի 10-ը լքել երկիրը
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել մեկ ռուս դիվանագետի՝ նրան հայտարարելով պերսոնա նոն գրատա։
Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հաղորդել է հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքը։
Ռուս դիվանագետին հանձնարարվել է լքել Լատվիան մինչև ապրիլի 10-ը։