«Առանց 1915թ.-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարացումը հնարավոր չէ». Էրեն Քեսքին
Ermenihaber. Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված և 1.5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությանը: Քեսքինը Հայոց ցեղասպանությունը հիշելու, այն ընդունելու և զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար իրեն և իր գաղափարակիցներին վիրավորողներին կոչ է արել հաշվի նստել ցեղասպանության իրողության հետ: «Այս