Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով. Անահիտ Մանասյան
Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ