Мы в Telegram
Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Հարկի մասին

Դոլարն ու գերմանական մարկը նույնքան շոշափելի են, որքան ժամը կամ խորանարդ սանտիմետրը։

The post Հարկի մասին first appeared on Epress.am.

Դեյվիդ Գրեբերի «Պարտք․ Առաջին հինգ հազար տարին» գրքից

հատված երրորդ գլխից

Փողն է, որ հնարավոր դարձրեց ինքներս մեզ պատկերացնել այնպես, ինչպես տնտեսագետներն են խրախուսում` անհատների և ժողովուրդների հավաքածու, որի հիմնական զբաղմունքը բաներ փոխանակելն է։ Պարզ է, որ փողի գոյությունն ինքնին բավարար է, որ թույլ տա աշխարհը տեսնել այդ ձևով։ Եթե մենք իրոք այդպիսին լինեինք, տնտեսագիտություն գիտակարգը կստեղծվեր հին Շումերիայում, կամ հաստատ ավելի շուտ, քան 1776 թվականը, երբ ի հայտ եկավ Ադամ Սմիթի «Ազգերի հարստությունը»։

Պակասում էր հենց այն, ինչ Սմիթը աշխատում էր նսեմացնել՝ կառավարության քաղաքականության դերը։ Սմիթի օրոք Անգլիայում արդեն հնարավոր էր տեսնել շուկան՝ մսագործների, երկաթագործների, արդուզարդի առևտրականների աշխարհը, որպես մարդկային գործունեության ամբողջությամբ անկախ ոլորտ, որովհետև բրիտանական կառավարությունն ակտիվորեն սատարում էր դա։ Սրա համար օրենքներ և ոստիկանություն էր պետք, բայց նաև հատուկ դրամային քաղաքականություններ, որոնք Սիմիթի պես լիբերալները (հաջողությամբ) պաշտպանում էին։ Պետք էր արժույթի արժեքը գամել արծաթին, միևնույն ժամանակ՝ մեծացնել փողի պաշարը և, մասնավորապես, շրջանառվող մանրադրամի քանակը։ Սա ոչ միայն լիքը անագ և պղինձ էր պահանջում, այլև ուշադիր կանոնակարգում բանկերի համար, որոնք այդ ժամանակ թղթադրամների միակ աղբյուրն էին։

«Ազգերի հարստությունը» մի դար առաջ պետ​​աջակցությամբ կենտրոնական բանկեր ստեղծելու առնվազն երկու փորձ էր տեսել՝ Ֆրանսիայում և Շվեդիայում, երկուսն էլ պսակվել էին տպավորիչ ձախողմամբ։ Ապագա կոնտրոնական բանկերը ստացականներ էին թողարկել, որոնք հիմնված էին սպեկուլիացիայի վրա․ այն փլուզվեց, երբ ներդրողները կորցրեցին հավատը։ Սմիթը թղթադրամների օգտագործման կողմնակից էր, բայց, ինչպես Լոկն իրենից առաջ, հավատում էր, որ Անգլիայի Բանկի և Շոտլանդիայի Բանկի հարաբերական հաջողությունը պայմանավորված է թղթադրամը թանկարժեք մետաղներին ամուր կապելու քաղաքականությամբ։ 

Սա մեյնսթիմ տնտեսական հայացք դարձավ (և այլընտրանքային տեսությունները՝ օրինակ, փողը որպես վարկ, ինչպես Միթչել-Ինեսի մոտ, արագորեն լուսանցքայնացվեցին, իսկ դրանց ջատագովներն արանքից հանվեցին որպես տարօրինակներ)՝ մտածողության տեսակ, որը հանգեցրեց վատ բանկերի և սպեկուլյատիվ փուչիկների:

Ուրեմն, օգտակար կլինի դիտարկել, թե ինչ էին իրականում այս այլընտրանքային տեսությունները:

Միթչել-Ինեսը ներկայացնում էր փողի վարկային տեսությունը՝ դիրքորոշում, որը 19-րդ դարում իր ամենամոլի կողմնակիցներին գտավ ոչ թե հայրենի Բրիտանիայում, այլ այդ ժամանակվա երկու մրցակից տերություններում՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում։ Վարկային տեսության կողմնակիցները պնդում էին, որ փողը ոչ թե ապրանք է, այլ հաշվապահական գործիք։ Այլ կերպ ասած, այն ինչ-որ «բան» չէ։ Դոլարն ու գերմանական մարկը նույնքան շոշափելի են, որքան ժամը կամ խորանարդ սանտիմետրը։ Արժույթը զուտ չափման աբստրակտ միավոր է, և, ինչպես վարկային տեսությունն է ճշմարտացիորեն նշում, պատմականորեն հաշվապահական աբստրակտ համակարգերը շատ ավելի վաղ են ծագել, քան փոխանակման կոնկրետ սիմվոլների օգտագործումը։ 

Ակնհայտ հաջորդ հարցը․ եթե փողը զուտ չափիչ է, ի՞նչ է այն չափում։ Պատասխանը պարզ էր՝ պարտքը։ Մետաղադրամը, փաստորեն, IOU է (I owe you՝ ես պարտք եմ քեզ)։ Մինչ ավանդական իմաստությունը պնդում է, որ թղթադրամը խոստում է՝ վճարելու որոշակի քանակի «իրական» փող (ոսկի, արծաթ, ինչ էլ դա նշանակի), վարկային տեսաբանները հակադարձում են, որ թղթադրամը խոստում է՝ վճարելու պայմանական մեկ ունցիա ոսկուն համարժեք ինչ֊որ բան։ Սա այն է, ինչ եղել է և կա փողը։

Այս առումով չկա ֆունդամենտալ տարբերություն արծաթե դոլարի, ոսկու նմանակմամբ պղինձ-նիկել համաձուլվածքից պատրաստված Սյուզան Բ. Էնթոնիով դոլարային մետաղադրամի, Ջորջ Վաշինգտոնի նկարով թղթի կանաչ կտորի կամ ինչ-որ բանկային համակարգչի թվային բլիպի մեջ։ Կոնցեպտուալ առումով, գաղափարը, որ ոսկու կտորը պարզապես IOU է, դժվարությամբ է տեղավորվում մարդու գլխում, բայց սա պիտի որ ճիշտ լինի, քանի որ նույնիսկ երբ ոսկյա և արծաթյա մետաղադրամներն էին կիրառության մեջ, դրանք երբեք չէին շրջանառվում իրենց ձուլակտորային արժեքով։

Ինչպե՞ս կարող էր առաջանալ վարկային փողը։ Եկեք վերադառնանք տնտեսագիտության պրոֆեսորների երևակայական քաղաք։ Ասենք, օրինակ, Ջոշուան Հենրիխին է տալիս իր կոշիկները, և Հենրիխին` լավության տակ մնալու փոխարեն, նրան համարժեք մի բան է խոստանում։ Հենրիխը Ջոշուային է տալիս մեկ IOU։ Ջոշուան կարող է սպասել մինչև Հենրիխը որևէ  օգտակար բան ունենա և մարի այն։ Այդ դեպքում Հենրիխն ուղղակի կճղեր IOU-ն, և պատմությունը կավարտվեր։ Բայց, ասենք, Ջոշուան IOU-ն փոխանցում է երրորդ կողմին՝ Շեյլային, ում ինքը ուրիշ բան էր պարտք։

Շեյլան կարող է դա իր պարտքի դիմաց տալ չորրորդ կողմին՝ Լոլային, և ահա՝ Հենրիխն այդ գումարը պարտք է արդեն նրան։ Այսպես է ծնվել փողը։ Որովհետև այս պրոցեսը տրամաբանական ավարտ չունի։ Ասենք, Շեյլան հիմա ուզում է մի զույգ կոշիկ վերցնել Էդիթից։ Նա կարող է ուղղակի Էդիթին փոխանցել այդ IOU-ն՝ հավաստիացնելով, որ Հենրիխը վստահելի է։ Սկզբունքորեն չկա պատճառ, թե ինչու այդ IOU-ն չի կարող տարիներով շրջանառվել քաղաքով մեկ, եթե մարդիկ շարունակում են վստահություն ունենալ Հենրիխի նկատմամբ։ Փաստացի, եթե ամեն ինչ բավարար երկար տևի, մարդիկ կարող են ամբողջությամբ մոռանալ թողարկչի մասին։ Այդպիսի բաներ իրոք պատահում են։ 

Մարդաբան Քեյթ Հարթն ինձ մի պատմություն էր պատմել իր եղբոր մասին, ով 50-ականներին Հոնգ Կոնգում ծառայող բրիտանական զինվոր էր։ Զինվորները սովոր էին գարեջրատներում հաշիվ փակել Անգլիայում գտնվող հաշիվներից չեկեր դուրս գրելով։ Լոկալ վաճառականները հաճախ պարզապես ստորագրում և միմյանց էին փոխանցում այդ չեկերը որպես արժույթ։ Մի անգամ նա տեսել է իր չեկերից մեկը, որը գրել էր վեց ամիս առաջ, տեղական առևտրականի վաճառասեղանին՝ շուրջ քառասուն չինարեն մանր գրառումներով։

Միթչել-Ինեսի պես վարկային տեսաբանների փաստարկն այն է, որ նույնիսկ եթե Հենրիխը Ջոշուային տար ոսկե մետաղադրամ՝ թղթի կտորի փոխարեն, իրավիճակն ըստ էության նույնը կլիներ։ Ոսկե մետաղադրամը խոստում է՝ վճարել ոսկե մետաղադրամի գնին համարժեք որևէ այլ բան։ Ի վերջո, ոսկե մետաղադրամն իրականում ինքնին օգտագործելի չէ։ Մարդիկ այն ընդունում են՝ ենթադրելով, որ ուրիշներն էլ կընդունեն։ Այս իմաստով արժույթի մեկ միավորի գինը ոչ թե ինչ-որ ապրանքի գնի, այլ մարդու՝ այլ մարդ արարածների նկատմամբ վստահության չափիչ է։

Վստահության բաղադրիչն իհարկե ամեն ինչ ավելի է բարդացնում։ Վաղ թղթադրամները շրջանառվում էին մոտավորապես նույն ընթացակարգով, ինչ ես նոր նկարագրեցի՝ տարբերությամբ, որ ինչպես և չինացի վաճառականները, ամեն նոր ստացող իր ստորագրությունն էր ավելացնում, որպեսզի վերաերաշխավորի պարտքի լեգիտիմությունը։ Ընդհանուր առմամբ, չարտալիստ (լատինական charta արմատից՝ թոքեն, նշան) դիրքորոշման բարդությունը հիմնավորելն է, թե ինչու մարդիկ պետք է շարունակեն վստահել թղթի կտորին։ Ինչո՞ւ նրանք չեն կարող պարզապես նշել Հենրիխի անունը IOU-ի վրա։

Այո, այս տեսակի պարտք-նշան համակարգերը կարող են աշխատել փոքր գյուղերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, կամ ավելի ցրված համայնքներում՝ ինչպես տասնվեցերորդ դարի իտալական կամ քսաներորդ դարի չինական վաճառականները, երբ բոլորը գոնե ձևեր ունեն մնացած բոլորին հետևելու։ Բայց այսպիսի համակարգերը չեն կարող լիակատար արժույթի համակարգ ստեղծել, և ոչ մի վկայություն չկա, որ երևէ ստեղծած լինեն։ Բավարար IOU-ներ մատակարարելը, որպեսզի բոլորը՝ նույնիսկ միջին չափի քաղաքում, կարողանան իրենց օրական գործարքների զգալի մասն իրականացնել այդպիսի արժույթով, միլիոնավոր թոքեններ կպահանջի։ Բոլոր այս գործարքները երաշխավորելու համար Հենրիխը պետք է գրեթե անպատկերացնելի հարուստ լինի։ 

Սա շատ ավելի փոքր խնդիր կլիներ, եթե Հենրիխը լիներ, ասենք, Հենրիխ II-ը, Անգլիայի թագավորը, Նորմանդիայի դուքսը, Իռլանդիայի լորդը կամ Անժուի կոմսը:

Չարտալիստ դիրքորոշման համար իրական խթան դարձավ այն, ինչ ընդունված է անվանել «Գերմանական պատմական դպրոց», որի ամենահայտնի ներկայացուցիչը Գեորգ Ֆրիդրիխ Կնապն էր. նրա «Փողի պետական տեսությունը» լույս է տեսել 1905 թվականին։ Եթե ​​փողը զուտ չափման միավոր է, ապա տրամաբանական կլինի, որ դրան առնչվող հարցերով զբաղվեն կայսրերն ու թագավորները։ Կայսրերն ու թագավորները գրեթե միշտ մտահոգված են իրենց թագավորություններում կշիռների և չափումների միասնական համակարգերի հաստատմամբ: Ճիշտ է նաև, ինչպես նկատել է Կնապը, որ հաստատվելուց հետո նման համակարգերը հակված են զգալիորեն կայուն մնալ ժամանակի ընթացքում:

Իրական Հենրիխ II-ի (1154-1189) օրոք Արևմտյան Եվրոպայում գրեթե բոլորը իրենց հաշիվները պահում էին՝ հիմնվելով Կարլոս Մեծի կողմից մոտ 350 տարի առաջ հաստատված դրամական համակարգի վրա, այսինքն՝ օգտագործում էին ֆունտ, շիլլինգ և պենս, չնայած որ այդ մետաղադրամներից որոշները երբեք գոյություն չեն ունեցել․ Կարլոս Մեծը երբևէ արծաթե ֆունտ չի թողարկել, նրա իրական շիլլինգներից և պենսներից ոչ մեկը չի մնացել շրջանառության մեջ, և այն մետաղադրամները, որոնք փաստացի շրջանառվում էին, բավականին տարբերվում էին իրենց չափերով, քաշով, մաքրությամբ և արժեքով: Ըստ չարտալիստների, իրականում սա նշանակություն չունի:

Նշանակություն ունի այն, որ կա վարկերի ու պարտքերի չափման միօրինակ համակարգ, և այդ համակարգը տևականորեն կայուն է մնում։ Կառլոս Մեծի արժույթի քեյսը հատկապես դրամատիկ է, քանի որ նրա իրական կայսրությունը բավականին արագ լուծարվեց, բայց այդ կայսրության նախկին տարածքներում շարունակեց օգտագործվել հենց նրա ստեղծած դրամային համակարգը՝ ավելի քան 800 տարի։ 

Տասնվեցերորդ դարում դրա մասին խոսում էին բառացիորեն որպես «երևակայական փող», դերնիերներից ու լիվրներից՝ որպես հաշվարկի միավոր, վերջնականապես հրաժարվեցին Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում։

Ըստ Կնապի, կարևոր չէ՝ շրջանառության մեջ գտնվող իրական, ֆիզիկական փողը համապատասխանում է այս «երևակայական փողին» թե ոչ։ Ոչ մի իրական տարբերություն չկա՝ այն մաքուր արծաթ է, կեղտոտ արծաթ, կաշվե թոքեն թե չորացրած ձողաձուկ, քանի դեռ պետությունը պատրաստակամ է ընդունել այն հարկեր վճարելու համար։ Քանզի ինչ էլ որ պետությունը պատրաստ լիներ ընդունել այդ նպատակով, դառնում էր արժույթ։ Հենրիխի օրոք Անգլիայում արժույթի ամենակարևոր ձևերից էին հաշվեփայտերը, որոնք օգտագործվում էին պարտքերը գրանցելու համար։ Այդ հաշվեփայտերը միանգամայն հստակ IOU-ներ էին. գործարքի երկու կողմերը վերցնում էին պնդուկի ծառի ոստ, խազում էին՝ պարտքի չափը ցույց տալու համար, հետո կիսում։

Մի կեսը մնում էր պարտատիրոջ մոտ (դա կոչվում էր «stock»՝ բաժնետոմս, այստեղից էլ «stock holder»՝ բաժնետեր տերմինը), մյուս կեսը պահում էր պարտապանը (դա կոչվում էր «stub»՝ կոթ, այստեղից էլ «ticket stub» տերմինը՝ տոմսի ճղվող մաս)։ Հարկեր գնահատողներն այդպիսի ոստեր էին օգտագործում տեղական շերիֆների պարտքերը հաշվելու համար։ Հաճախ, սակայն, Հենրիխի գանձապահը՝ հարկերի վճարմանը սպասելու փոխարեն, զեղչով վաճառում էր փայտի այդ կտորները, և դրանք, որպես կառավարությանը պարտքի թոքեններ, շրջանառում էին բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին առևտուր անել դրանցով:

Ժամանակակից թղթադրամներն աշխատում են համանման, թեև հակադարձ սկզբունքով։ Հիշենք Հենրիխի IOU-ի մասին փոքրիկ առակը։ Ընթերցողը երևի նկատել է այդ հավասարման շփոթեցնող բաղադրիչը. IOU-ն կարող է գործել որպես փող, միայն եթե Հենրիխը երբեք չվճարի իր պարտքը։ Սա ճիշտ այն տրամաբանությունն է, որի վրա հիմնվել է Անգլիայի բանկը՝ ժամանակակից առաջին հաջողված կենտրոնական բանկը։ 

1694 թվականին անգլիացի բանկիրներից կազմված կոնսորցիումը թագավորին 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգ վարկ էր տվել։ Դրա դիմաց նրանք թղթադրամների թողարկման թագավորական մենաշնորհ էին ստացել։ Գործնականում դա նշանակում էր, որ նրանք իրավունք ունեին այն գումարի չափով, որ թագավորը պարտք էր իրենց, IOU-ներ տալ թագավորության բնակիչներին, որոնք ցանկանում էին պարտքով գումար վերցնել իրենցից կամ ավանդ դնել բանկում, շրջանառել և «դրամայնացնել» նորաստեղծ թագավորական պարտքը։

Սա հիանալի գործարք էր բանկիրների համար (սկզբնական վարկի համար նրանք թագավորից տարեկան 8 տոկոս էին գանձում, միաժամանակ նույն փողի համար տոկոսներ էին գանձում վարկառու կլիենտներից), բայց այն աշխատում էր այնքան ժամանակ, քանի դեռ սկզբնական վարկը չի հատուցվել։ Այդ պարտքը առ այսօր էլ չի վճարվել։ Չի էլ կարող։ Եթե այն վճարվեր, Մեծ Բրիտանիայի ողջ դրամական համակարգը կդադարեր գոյություն ունենալ։

Հեչ որ չէ, այս մոտեցումն օգնում է լուծել վաղ թագավորություններից շատերի հարկաբյուջետային քաղաքականության առեղծվածներից մեկը՝ ինչու են ենթականերին առհասարակ ստիպում հարկ վճարել։ Սա այն հարցը չէ, որին մենք սովոր ենք։ Պատասխանն ինքնին հասկանալի է թվում։ Կառավարությունները հարկեր են պահանջում, որովհետև ուզում են տիրանալ ժողովրդի փողերին։ Բայց եթե Սմիթը ճիշտ էր, և ոսկին ու արծաթը փող են դարձել շուկայի բանականոն աշխատանքի արդյունքում` կառավարություններից լրիվ անկախ, ակնհայտ բան չէր լինի՞ ոսկու և արծաթի հանքերն ուղղակի վերահսկողության տակ առնելը։

Այդ դեպքում թագավորը կունենար այն ամբողջ գումարը, որ տեսականորեն կարող է պետք լինել։ Սա հենց այն էր, ինչ հին թագավորները սովորաբար անում էին։ Եթե իրենց տարածքում ոսկու կամ արծաթի հանքեր էին լինում, հիմնականում դրանք վերահսկողության տակ էին առնվում։ Ուրեմն կոնկրետ ո՞րն էր ոսկին արդյունահանելու, մեկի նկարը վրան դաջելու, ենթակաների մեջ շրջանառելու, իսկ հետո այդ նույն ենթականերից հետ պահանջելու իմաստը։

Սա հանելուկ է թվում։ Բայց եթե փողն ու շուկան միաժամանակ չեն առաջացել՝ այն իրոք իմաստ ունի։ Քանի որ սա շուկաներ ստեղծելու ամենապարզ և ամենաարդյունավետ ուղին է։ Եկեք հիպոթետիկ օրինակ դիտարկենք։ Ասենք, թագավորն ուզում է հիսուն հազարանոց մշտական բանակ պահել։ Հին կամ միջնադարյան պայմաններում այսպիսի ուժ կերակրելը հսկայան խնդիր էր. երբ նրանք երթի մեջ չէին, նրանց համար անհրաժեշտ պարագաներ գտնելու, ձեռք բերելու և տեղափոխելու համար անհրաժեշտ էր գրեթե նույն քանակի մարդկանց և կենդանիների աշխատացնել։

Մյուս կողմից՝ եթե զինվորներին մետաղադրամներ բաժանես, հետո թագավորության բոլոր ընտանիքներից պահանջես «վերադարձնել» այդ մետաղադրամներից մեկը, մեկ հարվածով ամբողջ ազգային տնտեսությունը կվերածես զինվորներին սպասարկող հսկայական մեքենայի, քանի որ յուրաքանչյուր ընտանիք մետաղադրամ ձեռք բերելու համար ստիպված կլինի ինչ-որ ձևի ներդրում ունենալ զինվորներին նրանց անհրաժեշտ բաներով ապահովելու համընդհանուր գործում։ Շուկաները ստեղծվել են որպես կողմնակի ազդեցություն։  

թարգմանել է Մարուսյա Սեփխանյանը

հատվածներ առաջին գլխից՝ այստեղ

հատվածներ երկրորդ գլխից` այստեղ

The post Հարկի մասին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Более 1500 участников отрядов Поморья отправятся в юбилейное трудовое лето



Жизнь

В Подмосковье обустроили 176 пешеходных маршрутов: Реутов в лидерах






Новости 24 часа

Автопробег в честь Дня России прошел в Ленинском округе



Game News

В новом трейлере Indiana Jones and the Great Circle Индиана спускается на корабле с горы



Москва

Прощайте волосы и зубы? От каких последствий химиотерапии может страдать Кейт Миддлтон



News Every Day

Kai Havertz’s fiancee Sophia stuns in see-through outfit on hen weekend as fans say Arsenal star is ‘so lucky’



Настроение

Северные ночи...



Москва

Документальный фильм «Бессмертный Сталинград» покажут в Москве 22 июня



Элджей

Проклятье «голой вечеринки» и полицейские проверки: куда пропал рэпер Элджей



Москва

«Мы самая мощная сила в мире!» – генсек НАТО угрожает России полумиллионной армией



Бьянка Андрееску

Бьянка Андрееску: «Мне нравится, что на траве, поскольку она намного быстрее грунте, меньше времени на раздумья»



Москва

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России



ЦБ

ЦБ РФ: сделки с долларом и евро продолжат совершаться на внебиржевом уровне



Симферополь

В Крыму хотят создать профессиональную хоккейную команду



Москва

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России



Москва

Собянин: выборы в Мосгордуму будут серьезным экзаменом



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Прощайте волосы и зубы? От каких последствий химиотерапии может страдать Кейт Миддлтон

Владимир Путин сенсационно получил ключевое признание от Н А Т О.

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России


Москва

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России






Rss.plus

«Школа вожатых» прошла в школе №7 в Реутове

Автопробег в честь Дня России прошел в Ленинском округе

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России

Moscow.media
Москва

Собянин: выборы в Мосгордуму будут серьезным экзаменом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт к юбилею Пушкина проведут в Культурном центре «Интеграция» на Саянской




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов 12 июня установил мировой рекорд по чеканке мяча в «Лахта Центре»

«Этот спорт воспитывает силу и упорство»: Вице-спикер Народного Хурала Бурятии приняла участие в открытии чемпионата России по гиревому спорту

В Москве тушат пожар в здании у метро «Динамо»


WTA

Александрова вышла во второй круг турнира WTA в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Бессрочный заказ: обвинение запросило 24 года киллеру коптевской ОПГ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России