Նոր քաղաքական ուժի, նոր լիդերների հանրային հարաճուն պահանջ կա․ «Հայացք Երևանից»
Ժամանակակից քաղաքական տեսություններում կարեւոր տեղ է զբաղեցնում «agenda-setting» (օրակարգի ձեւավորման) տեսությունը։ Ամերիկացի հետազոտող Բեռնարդ Կոհենը այսպես է ձեւակերպել այդ տեսության իմաստը. «Մամուլին քիչ է հաջողվում մարդկանց թելադրել, թե ինչպես մտածել, սակայն մեծ հաջողությամբ կարողանում է նրանց փոխանցել, թե ինչի մասին մտածեն»։ Քաղաքականության մեջ կարեւոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թե «ինչի մասին նրանք