«Ես դուստրն եմ մի մարդու, ով չխնայեց իր կյանքը հանուն Արցախի». Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանն ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան
Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում տեղի ունեցած իրադարձություններում էլ առանձնակի դեր են ունեցել շատ նվիրյալներ, որոնցից է Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանը, ով ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան, սակայն նա մեզ հետ է հոգով արդեն 31 տարի: Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, որը Մեծ Հայքի Արցախ