Սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրելու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն`