Փարիզում Նալբանդյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի աշխատանքին
Արմինֆո. Նոյեմբերին 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կմասնակցի կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, նույն օրը նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ 195 պետությունների ներկայացուցիչները կորոշեն առաջիկա երկու տարվա բյուջեն, ծրագրերի և գործունեության ուղղությունները: Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի շրջանակում նախատեսված է միջոցառումների հագեցած ծրագիր` կազմակերպության իրավասության բոլոր ոլորտների` կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվույթյան և հաղորդակցության հիմնական հարցերին առնչվող շնորհանդեսներ և քննարկումներ: