Мы в Telegram
Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Նալբանդյանը նշել է ղարաբաղյան կարգավորման առաջընթացի բացակայության իննը պատճառները

Արմինֆո. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է ղարաբաղյան կարգավորման առաջընթացի բացակայության իննը պատճառները, չնայած բարձր մակարդակում անցկացված բազմաթիվ հանդիպումներին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է, որ չնայած տասը տարի առաջ Մադրիդում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից կողմերին ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, իսկ բազմաթիվ առիթներով Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները այդ սկզբունքների և տարրերի հիման վրա՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով, մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով, դա պայմանավորված է մի շարք պատճառներով:

 

«Առաջին, Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերը նշված երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք: Երկրորդ, Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների կողմից առաջարկած տարրերի նկատմամբ, թեև վերջիններս շարունակաբար նախազգուշացրել են զերծ մնալ նման գործունեությունից, քանի որ նրանց կողմից արված առաջարկություններն իրենք ընկալում են որպես անբաժանելի ամբողջություն, և միաժամանակ հստակեցրել, որ սկզբունքներից և տարրերից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»,-ասել է նա:

 

Երրորդ, ըստ Նալբանդյանի, Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից, ինչպես դա տեղի ունեցավ բանակցությունների մի շարք փուլերում, մասնավորապես, 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2011թ. մարտին Սոչիի, 2011թ. հունիսին Կազանի գագաթաժողովների ժամանակ: Ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը: Չորրորդ, համանախագահների ջանքերի գրեթե անդադար խոչընդոտումը և միջնորդությունն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը բացահայտորեն մատնացույց են անում Ադրբեջանի՝ բանակցությունները խաթարելու մտադրությունը: Զարմանալի չէ, որ համանախագահներն իրենց հայտարարություններում կոչ են արել Բաքվին հետ կանգնել այս դիրքորոշումից:

«Հինգերորդ, Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հրադադարի պարբերական խախտումներն ու սադրանքները, առանց նախազգուշացման զորավարժությունների անցկացումը` բացահայտորեն գործելով ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթին հակառակ, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն պատերազմը դիտարկում է որպես հնարավոր տարբերակ: Համանախագահները բազմիցս կոչ են արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից, վերահաստատել հանձնառությունը խաղաղ կարգավորմանը։ Որևիցե մեկը չի կասկածում, որ հենց Ադրբեջանն է մշտապես խախտում զինադադարը և սրում իրադրությունը»,-նշել է նախարարը։

 

Ըստ Նալբանդյանի, վեցերորդ պատճառն Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան էր, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ` երեխաների, կանանց և տարեց անձանց նկատմամբ վայրագություններով, դիակների խեղումը, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով:

 

«Յոթերորդ, ապրիլյան ագրեսիայից հետո պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը հրաժարվեց կյանքի կոչել այդ գագաթաժողովների շրջանակներում ձեռքբերված և հայտարարված պայմանավորվածությունները, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ: Այդ պայմանավորվածությունների նպատակն էր խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծումը, ուստի, դրանք մերժելով, Բաքուն դիտավորյալ խոչընդոտում է բանակցությունները:

 

Ութերորդ, Ադրբեջանը շարունակում է հակահայկական ատելության քարոզչության քաղաքականությունը, աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են: Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ով իրոք խաղաղության են ձգտում նման բան չեն անում։

 

Իններորդ, հիմնարար սկզբունքների վերաբերյալ երկար տարիներ բանակցելուց հետո Ադրբեջանն սկսեց պնդել, որ դրանք ընդունելու անհրաժեշտություն չկա, ինչը բացարձակ անարգանք է մյուս բանակցող կողմերի, համանախագահող երկրների, նրանց կողմից գործընթացի մեջ ներդրված հսկայական ջանքերի և ժամանակի նկատմամբ»-նշել է Նալբանդյանը:

 

Նրա խոսքով, Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը:

 

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի մտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները:

 

«Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար»-նշել է նախարարը:

 

Անդրադառնալով երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, Նալբանդյանը նշել է, որ այն անցել է դրական մթնոլորտում: Միևնույն ժամանակ նա կոչ է արել սպասել զարգացումներին, որոնք կհետևեն այդ հանդիպմանը:

 

Նալբանդյանը նաև ընդգծել է, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշելու է իր ճակատագիրն ազատ տնօրինելու, մարդկային արժանապատվության և ազատության իրավունքի պաշտպանման համար մղվող պայքարի 30-ամյակը: «Երեք տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդին, չնայած կործանարար պատերազմին և բոլոր դժվարություններին, հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական հաստատությունների վրա հիմնված հասարակություն: Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը»,-ասել է նա:

 

Եզրափակելով իր խոսքը, նախարարը նշել է, որ ցանկանում է վստահեցնել Իտալիային՝ ապագա նախագահողին, որ կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը: Միաժամանակ նշելով, որ ցանկանում է նաև ողջունել Սլովակիային` տրոյկային միանալու կապակցությամբ:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Express: российская АПЛ «Архангельск» может угрожать инфраструктуре НАТО



Мода

Proenza Schouler Pre-Fall 2024




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»



Game News

Real Commando Shooting 3D 6.0



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



News Every Day

'Hum bhi insaan hain': Pakistan allrounder Imad urges calm



Интернет

Heroje H288BW- портативный сканер штрих-кодов с интерфейсом Bluetooth



Москва

Сервис «Кухня на районе» приостановил работу приложения после случаев отравления



Николай Цискаридзе

«Выводил на сцену»: Цискаридзе рассказал о своей помощи Волочковой



Москва

В Нефтекамске из-за удара молнии остановилось колесо обозрения с людьми



WTA

«ITF решила пойти по пути WTA и ATP, которые давно допускают россиян» — Янчук



Москва

Первый Международный фестиваль «Мир классического романса»



Жанна Фриске

Память Жанны Фриске почтили посмертной наградой и ее песней на музыкальной премии



Симферополь

Аварийное отключение электроэнергии произошло почти в тридцати населенных пунктах Крыма



Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!



Москва

Сергей Собянин. Главное за день



Москва

Кинопродюсер.



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!

Прокуратура Чувашии проводит проверку по происшествию с утонувшими подростками

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде


Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!






Rss.plus

Автопробег в честь Дня России прошел в Ленинском округе

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде

Moscow.media
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Metallica

В Fortnite прибудет группа Metallica и новый режим




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Борис Беккер

«Наконец-то всё началось». Борис Беккер побывал на матче открытия Евро-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Человеческие останки обнаружили около СНТ в Новой Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России