Կանխատեսում. Սիրիայի շուրջ իրավիճակի հնարավոր սրացումը Վրաստանին չի սպառնում
Սիրիական հակամարտության տարածաշրջանում իրավիճակի սրացման դեպքում նույնիսկ կարծում եմ, որ Վրաստանը, որը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ ՀԱՊԿ անդամ է, հազիվ թե անմիջականորեն ներքաշվի այդ հակամարտության մեջ, ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել վրացի վերլուծաբան Վասո Կապանաձեն:
ՙՄիջինարևելյան քաոսն անվտանգության սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլ նաև ողջ աշխարհի համար: Այդ պատճառով մեզ համար կարևոր է, որ Սիրիայում լարված իրավիճակը Ռուսաստանի և Թուրքիայի միջև լայնամասշտաբ հակամարտության չվերաճի՚,- նշել է նա:
Այս առումով վերլուծաբանը նշել է, որ Սիրիայում իրավիճակի հարաբերական կայունացման վերաբերյալ վերջերս ձեռքբերված պայմանավորվածությունը հուսադրող է և նախադրյալներ է ստեղծում, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա: