ՀՀ զբոսաշրջային կենտրոնները կապահովվեն շուրջօրյա դեղատներով
Առողջապահության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանում 24 ժամ եւ առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Հանձնարարվել է նաեւ բանակցել դեղատնային ցանցերի հետ՝ հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով:
«Խնդիրը վերաբերում է բոլոր բնակավայրերին, սակայն ի հայտ է եկել տուրիստական կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքում: Անգամ Հրազդան քաղաքում շուրջօրյա դեղատուն չկա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային բնակավայրերին: