Միլիարդատերերը Թրամփի պատճառով «աղքատացել են»
Ըստ գործակալության՝ միջազգային ֆինանսական ինդեքսները նախօրեին կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Իսլամական պետություն» խմբավորման մասին գաղտնի տեղեկատվություն է տրամադրել: Պատճառներից մեկն էլ ԱՄՆ նախագահի կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին պաշտոնից ազատելն էր:
Bloomberg-ի տվյալներով՝ ֆինանսական շուկայի այս իրավիճակից ամենաշատը տուժել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ կորցնելով $2 մլրդ այն բանից հետո, երբ սոցցանցի բաժնետոմսերի գներն անկում են ապրել 3,3%-ով:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կորցրել է շուրջ $1 մլրդ՝ ընկերության բաժնետոմսերի 2,8% էժանացման պայմաններում: Amazon-ի բաժնետոմսերի 2,2% անկման պատճառով ընկերության հիմնադիր Ջեֆֆ Բեզոսն էլ կորցրել է $1,7 մլրդ, իսկ Inditex տեքստիլ կոնցեռնի եւ Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ $355 մլն: